Monday, February 25, 2013

Ռիզոտտո ալլա միլանեզե (ռիզոտտո միլանական ձևով)


Բանջարեղենի արգանակի պատրաստման բաղադրիչներն են՝
գազար 1 հատ 
կարտոֆիլ 1 հատ 
նեխուր 1 ցողուն 
գլուխ սոխ 1 հատ 
սխտոր 1 պճեղ 
մաղադանոս  
աղ մոտ 1 ճ. գդալ 
ջուր 2 լ. 
Բաղադրիչները՝
4 անձի համար

բրինձ 300 գ. 
սպիտակ գինի 1 բաժակ 
կարագ 100 գ. 
գլուխ սոխ 1 հատ փոքր
շաֆրան 1 թ. գդալ 
քերած պարմեզան ըստ ցանկության 
բանջարեղենի արգանակ 1,5-2 լ.

Ինչպես պատրաստել բանջարեղենի արգանակ

1
2
3

Բոլոր բանջարեղենները մաքրել և լվանալ (1)։ Կտրել խոշոր կտորներով՝ 3 – 4 մասի և լցնել խորը կաթսայի մեջ (2)։ Ավելացնել աղը, ջուրը և դնել կրակին (3)։ Եփել 10 րոպե ուժեղ կրակի վրա, այնուհետև թույլ կրակի վրա առնվազն 1 ժամ։ Պատրաստ լինելուց հետո հանել բանջարեղենները արգանակից կամ անցկացնել մաղի միջով։Համտեսել, անհրաժեշտության դեպքում կրկին աղ ավելացնել։


Ինչպես պատրաստել ռիզոտտոն

4
5
6

Սոխը մանր կտրատել (4)։ Թավայի մեջ դնել կարագի կեսը (50 գ.) և դնել կրակին (5)։ Երբ կարագն ամբողջովին հալվի, ավելացնել մանր կտրատած սոխն ու տապակել 3-4 րոպե (6)։ Սոխը չպետք է կարմրի, այն պետք է դառնա թափանցիկ։


7
8
9

Այնուհետև ավելացնել նախօրոք լվացած բրինձն ու մի քանի րոպե տապակել (7)։ Ավելացնել գինին և շարունակել եփել մինչև գինու ամբողջովին գոլորշիանալը (8)։ Ավելացնել մի քանի շերեփ արգանակ և եփել մինչ բրինձի պատրաստ լինելը՝ ժամանակ առ ժամանակ ավելացնելով մի շերեփ արգանակ, եթե դրա կարիքը լինի (9)։ 


10
11
12

Պատրաստ լինելուց 2-3 րոպե առաջ 1/3 բաժակ արգանակի մեջ լուծել շաֆրանը (10), ավելացնել բրինձին և խառնել (11)։ Պատրաստ լինելուց հետո ավելացնել նաև կարագի մյուս կեսը (50 գ.) և թողնել, որ ամբողջությամբ հալվի (12)։ Ցանկության դեպքում ռիզոտտոյի վրա շաղ տալ նաև պարմեզանը։ Մատուցել անմիջապես՝ տաք վիճակում։



No comments:

Post a Comment