Զարդարելու համար ∙ կարմիր պղպեղ → 0,5 թ. գդալ ∙ ձիթապտղի յուղ → 1 ճ. գդալ ∙ աղ → մի պտղունց ∙ քիմիոն → մի պտղունց ∙ մաղադանոս |
Բաղադրիչները՝
4 անձի համար ∙ սիսեռ → 200 գ. ∙ լիմոն → 1 հատ (հյութը քամած) ∙ թահին → 1-2 ճ. գդալ ∙ սխտոր → 1 պճեղ ∙ աղ → 1 թ. գդալ ∙ քիմիոն → 0,5 թ. գդալ ∙ ձիթապտղի յուղ → 2 ճ. գդալ ∙ սիսեռի ջուր → 0,5 բաժակ |
Ինչպես պատրաստել հումուսը
|
|
|
Սիսեռը նախօրոք թողնել ջրի մեջ 12 ժամ։ Եփել մոտ 1,5 ժամ, քամել, վերցնել ջրից 0,5 բաժակ։ 5-6 ճ. գդալ սիսեռ առանձնացնել զարդարելու համար։ Մնացածը լցնել բլենդերի մեջ, ավելացնել վերցրած 0,5 բաժակ ջուրը և հարել մինչև կդառնա պյուրե (1)։ Ավելացնել մանր կտրատած սխտորը, աղը (2-3):
|
|
|
Ավելացնել նաև քիմիոնը (4) և նորից հարել, որպեսզի լավ խառնվի։ Ստացված զանգվածը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել ձիթապտղի յուղը, լիմոնի հյութն ու թահինը (5) և լավ խառնել (6)։ Համտեսել, և եթե հարկավոր է, կրկին համեմել աղով։
Զարդարելու համար
|
|
|
Մեկ այլ ամանի մեջ լցնել առանձնացրած սիսեռը, վրան լցնել աղը, կարմիր պղպեղն ու քիմիոնը (7)։ Ավելացնել նաև ձիթապտղի ձեթն ու մաղադանոսը և խառնել (8-9)։
|
|
Վերցնել մատուցման ափսեն, մեջը լցնել մի քանի գդալ հումուս (10), գդալի ետևի մասով անցք բացել ափսեի մեջտեղում և լցնել համեմունքներով պատրաստած սիսեռը (11)։
No comments:
Post a Comment