Friday, March 29, 2013

Ֆալաֆել




Բաղադրիչները՝
25-30 ֆալաֆելի համար


սիսեռ 250 գ. 
ալյուր 2 ճ. գդալ 
սխտոր 2 պճեղ 
մաղադանոս մի բուռ, մանր կտրատած 
համեմ մի բուռ, մանր կտրատած 
աղ 1 թ. գդալ
քիմիոն 1 թ. գդալ
համեմի սերմ 0,5 թ. գդալ, փշրած  
սոդա 1/3 թ. գդալ 
ջուր 0,5 սուրճի բաժակ
բուսական յուղ մոտ 1 լ., տապակելու համար

Ինչպես պատրաստել

1
2
3

Սիսեռը նախապես թողնել ջրի մեջ 24 ժամ։ Պատրաստելուց առաջ քամել, լցնել բլենդերի մեջ, ավելացնել կես սուրճի բաժակ գոլ ջուր (1) և հարել այնքան, մինչ ստացվի պյուրեատիպ միասեռ զանգված (2)։ Այնուհետև ստացված զանգվածը տեղափոխել խորը ամանի մեջ։ Համեմը, մաղադանոսն ու սխտորի պճեղները մանր կտրատել (3)։


4
5
6

Բլենդերի մեջ լցնել մանր կտրատած համեմը, մաղադանոսը, սխտորը (4), ավելացնել 3-4 ճ. գդալ հարած սիսեռից (5) և հարել մի քանի վայրկյան, որպեսզի ամբողջը լավ խառնվի (6)։


7
8
9

Այնուհետև լցնել սիսեռի վրա (7)։ Ավելացնել նաև աղը, քիմիոնը, համեմի սերմը, սոդան ու ալյուրը, և լավ խառնել (8-10)։


10
11
12

Ապա սկսել պատրաստել փոքր, կլորիկ ֆալաֆելի կոտլետիկները (11)։ Պատրաստելուց հետո թողնել 1 ժամ։ Խորը կաթսայի մեջ լավ տաքացնել բուսական յուղը, ճ. գդալի օգնությամբ ամեն անգամ մի քանի ֆալաֆել դնել յուղի մեջ (12) 


13
14
15

և անընդհատ խառնելով՝ տապակել այնքան, մինչև եփվեն և մի փոքր կարմրեն (մոտ 3-4 րոպե) (13-14): Շարունակել տապակել այսպես նաև մնացած ֆալաֆելները (15)։ Մատուցել կարելի է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։


Հետաքրքիր ինֆորմացիա

Ֆալաֆելները սովորաբար մատուցվում են հումուսի հետ։ Քանի որ շատ հագեցնող են, մատուցել կարելի է որևէ բանջարեղենային աղցանի հետ, օրինակ՝ հազարի։


No comments:

Post a Comment