| Բաղադրիչները՝
4 անձի համար ∙ հավի կրծքամիս → 500 գ. ∙ գազար → 2 հատ ∙ պղպեղ → 2 հատ (կանաչ) ∙ տոմատի մածուկ → 1 ճ. գդալ (1 բաժակ ջրով բացած) ∙ սոխ → 1 հատ միջին չափսի ∙ սխտոր → 2 պճեղ ∙ բուսական յուղ → 3 ճ. գդալ ∙ կարի (համեմունք) → 2 ճ. գդալ ∙ աղ → ըստ ճաշակի |
Ինչպես պատրաստել
|
|
|
Հավի կրծքամիսը լվանալ և կտրատել քառակուսի կտորներով (մոտ 3 սմ.) (1)։ Սոխն ու սխտորի պճեղները մանր կտրատել (2)։ Խորը թավայի մեջ տաքացնել բուսական յուղը (3),
|
|
|
ավելացնել հավի կտորներն ու մի քանի րոպե եփել, որպեսզի հավն ամբողջությամբ գույնը փոխի (4)։ Այնուհետև համեմել աղով, ավելացնել 1 ճ. գդալ կարի (5), խառնել և տապակել 2-3 րոպե (6)։
|
|
|
Հավի կտորները թավայից հանել, թավային ավելացնել մանր կտրատած սոխն ու սխտորը և մի քանի րոպե տապակել (7)։ Ապա ավելացնել ջրով բացած տոմատի մածուկը (8) և եփել մոտ 10 րոպե, որից հետո ավելացնել նաև հավի կտորները (9), փակել կափարիչը և թողնել, որ ամբողջը միասին եփվի մոտ 25 րոպե միջին բարձրության կրակի վրա։
|
|
|
Այդ ընթացքում մանր քառակուսիներով կտրատել գազարն ու պղպեղը (10)։ 25 րոպեն լրանալուց հետո հավին ավելացնել նաև քառակուսիներով կտրատած գազարն ու պղպեղը (11), ավելացնել մնացած 1 ճ. գդալ կարին, կրկին համեմել աղով և փակել կափարիչը։ Եփել ևս 15-20 րոպե, ապա կարող եք մատուցել (12)։ Մատուցել խաշած բրինձի հետ, ցանկալի է բասմատի տեսակի։
Խորհուրդներ
∙ Կարին հնդկական համեմունքների խառնուրդ է, բավական սուր համով և հոտով։ Եթե երբևէ չեք փորձել, եփելու ընթացքում համտեսեք, ցանկության դեպքում երկրորդ ճ. գդալը կարող եք նաև չավելացնել։
No comments:
Post a Comment