| Բաղադրիչները՝
4 անձի համար
∙ պաստա → 350 գ.
∙ սունկ → 500 գ.
∙ ձիթապտղի յուղ → 2-3 ճ. գդալ
∙ սխտոր → մի քանի պճեղ
∙ մաղադանոս
∙ աղ → ըստ ճաշակի
∙ սև պղպեղ → ըստ ճաշակի |
Ինչպես պատրաստել
Սունկը լվանալ, մաքրել և շերտերով կտրատել (1)։ Սխտորի պճեղները բաժանել 2-3 մասի։ Թավայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, ավելացնել սխտորի պճեղներն ու մի քանի րոպե տապակել (2)։ Ավելացնել շերտերով կտրատած սունկը (3), աղ անել և փակել կափարիչը՝ թողնելով, որ սունկն իր ջրով եփվի։ Պատրաստ լինելուց հետո սխտորի պճեղները հանել սնկի միջից։
Այդ ընթացքում խորը կաթսայի մեջ լցնել մեծ քանակությամբ ջուր և դնել կրակին։ Երբ սկսի եռալ, ավելացնել աղ (4) (մոտ 10 գ. աղ յուրաքանչյուր 1 լ. ջրի համար) և լցնել պաստան (5)։ Եփել ուժեղ կրակի վրա այնքան ժամանակ, ինչքան նշված կլինի պաստայի տուփի վրա։ Սովորաբար պաստան եփում են 13-14 րոպեից ոչ ավել։ Երբ պաստան արդեն պատրաստ լինի, սունկը համեմել սև պղպեղով և մաղադանոսով (6)։
Այնուհետև պաստան քամել (7), ավելացնել սնկին (8) և խառնել (9)։ Մատուցել անմիջապես, տաք վիճակում։
No comments:
Post a Comment