Friday, March 1, 2013

Մաֆին




Բաղադրիչները՝
12 մաֆինի համար

ալյուր 300 գ. 
շաքարավազ 180 գ. 
կաթ 120 մլ. 
ձու 2 հատ 
արևածաղկի յուղ 100 գ. 
վանիլին թ. գդալի ծայրով
շոկոլադե մանր գնդիկներ 100 գ.
փխրեցուցիչ (разрыхлитель теста) 1 ճ. գդալ  

Ինչպես պատրաստել

1
2
3

Վերցնել մեկ խորը աման չոր բաղադրիչների համար, որի մեջ մաղով անցկացնել ալյուրը (1)։ Ավելացնել վանիլինը, փխրեցուցիչն (2) ու շաքարավազը (3) և խառնել։


4
5
6

Ավելացնել շոկոլադե գնդիկները (4) և կրկին խառնել՝ զգուշորեն, բայց լավ, որպեսզի շոկոլադե գնդիկներն ամբողջովին ալյուրոտվեն։ Մեկ այլ ամանի մեջ լցնել արևածաղկի յուղը, վրան ավելացնել ձուն (5) և մի թեթև խառնել, պարզապես դեղնուցը կոտրելու համար (6)։


7
8
9

Այնուհետև ավելացնել կաթն (7) ու շարունակել խառնել։ Ստացված զանգվածը լցնել չոր բաղադրիչների վրա (8) և զգուշորեն խառնել այնքան, մինչ ստացվի միասեռ զանգված (9)։


10
11
12

Վերցնել մաֆինների թավան, տեղադրել թղթերը (10) և ստացված զանգվածը հավասարաչափ լցնել թավայի փոսիկների մեջ (11)։ Հարկավոր է լցնել փոսիկների ¾ չափով՝ ուշադրություն դարձնելով, որ լինեն հավասար (12)։


13
14

Թավան տեղադրել նախօրոք մինչև 190 աստիճան տաքացրած վառարանի մեջ և թխել 20 րոպե։ Վառարանից հանել, ստուգելու համար փայտիկը մտցնել մի մաֆինի մեջ և հանել (13)։ Պատրաստ լինելու դեպքում փայտիկը չոր պետք է մնա։ Սպասել կես ժամ, ապա կարող եք մատուցել (14)։



No comments:

Post a Comment