Saturday, May 4, 2013

Լցոնված դդմիկ




Բաղադրիչները՝
6 դդմիկի համար


դդմիկ 6 հատ 
ապխտած միս կամ թունաձուկ 100 գ. 
մոցառելլա պանիր 150 գ. 
ձիթապտուղ մի քանի հատ 
ձու 1 հատ 
գլուխ սոխ 0,5
բուսական յուղ 1 ճ. գդալ
չորահացի փշուրներ ըստ ցանկության
աղ ըստ ճաշակի
սև պղպեղ ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել

1
2
3

Դդմիկները լվանալ, ծայրերը կտրել և 10 րոպե խաշել եռացող աղ արած ջրում (1)։ Հանել ջրից, թողնել, որ սառչեն։ Այնուհետև դդմիկները բաժանել երկու մասի, թ. գդալի օգնությամբ միջուկը հանել (2) և թողնել, որ չորանան (3)։


4
5
6

Այդ ընթացքում, սոխը մանր կտրատել և մի երկու րոպե տապակել բուսական յուղով փոքր թավայի մեջ (4)։ Ապա ավելացնել դդմիկների միջուկը (5) և շարունակել տապակել մինչ պատրաստ լինելը (մոտ 5-10 րոպե)։ Վերջում համեմել աղով և սև պղպեղով։ Մեկ այլ ամանի մեջ լցնել ապխտած միսը (կամ թունաձուկը), քառակուսիներով կտրատած մոցառելլան, մանր կտրատած ձիթապտուղը (6),


7
8
9

ավելացնել նաև տապակած դդմիկների միջուկը, ձուն (7-8), համեմել աղով և սև պղպեղով և խառնել։ Ստացված զանգվածով հավասարաչափ լցոնել դդմիկները (9),


10
11
12

դնել վառարանի համար նախատեսված տապակի մեջ (10), վրան շաղ տալ հացի փշուրներն (11) ու տեղադրել նախապես մինչև 180 աստիճան տաքացրած վառարանում։ Եփել 30-40 րոպե։ Մատուցել տաք վիճակում (12)։



No comments:

Post a Comment