| Բաղադրիչները՝
8 անձի համար ∙ սավոյարդի տեսակի թխվածքաբլիթ → 250 գ. (կամ բիսկվիթի մանր քառակուսի կտորներ) ∙ ձու → 4 դեղնուց ∙ շաքարավազ → 150 գ. ∙ մասկարպոնե պանիր → 500 գ. ∙ սերուցք → 500 մլ. ∙ սուրճ → 2-3 բաժակ ∙ կոնյակ → 1-2 ճ. գդալ (կամ որևէ այլ տեսակի լիկյոր) ∙ կակաո → 2-3 ճ. գդալ |
Ինչպես պատրաստել
|
|
|
Նախապես պատրաստել սուրճը և թողնել, որ լավ սառչի։ Ապա սկսել պատրաստել կրեմը։ Խորը ամանի մեջ դնել ձվի դեղնուցները, ավելացնել շաքարավազը և մի քանի րոպե միքսեռով հարել, որպեսզի շաքարավազը հալվի (1)։ Այնուհետև ստացված զանգվածին ավելացնել մասկարպոնեն (2), լավ խառնել և ավելացնել կոնյակը (3)։
|
|
|
Մեկ այլ ամանի մեջ հարել սերուցքը այնքան, մինչև լավ պնդանա (4), որից հետո ավելացնել մասկարպոնեի և ձվի խառնուրդին (5) ու զգուշությամբ խառնել (6)։
|
|
|
Վերցնել թխվածքաբլիթները, թեթևակի թրջել սուրճի մեջ (7) և շարել ամանի մեջ (8)։ Վրան լցնել կրեմի կեսը (9),
|
|
|
որից հետո շարել թխվածքաբլիթների երկրորդ շերտը և վրան լցնել կրեմի մնացած մասը (10)։ Պահել սառնարանում առնվազն 2 ժամ, որից հետո կարելի է մատուցել։ Մատուցելուց առաջ վրան մաղի միջով շաղ տալ կակաոյի փոշին (11 - 12)։
Հետաքրքիր ինֆորմացիա
∙ Ավանդական տիրամիսու պատրաստելիս սերուցքի փոխարեն օգտագործում են ձվի սպիտակուցները, որոնք նույնպես լավ հարում են և ավելացնում մասկարպոնեի և ձվի դեղնուցների խառնուրդին։ Սերուցքով տիրամիսուն բավականին նոր է։ Երկու տարբերակով էլ շատ համեղ է։
∙ Տիրամիսուն պատրաստել և մատուցել կարող եք նաև բաժակների մեջ։
∙ Տիրամիսուն պատրաստել և մատուցել կարող եք նաև բաժակների մեջ։
Խորհուրդներ
∙ Քանի որ ձուն օգտագործվում է հում վիճակում, ուշադրություն դարձրեք, որ այն լինի շատ թարմ։ Եվ պահեք տիրամիսուն սառնարանում մաքսիմում երկու օր։
No comments:
Post a Comment