| Բաղադրիչները՝
20 - 25 կտորի համար
∙ դդմիկ → 4 հատ
∙ ապխտած միս → 100 գ. (ցանկալի է իտալական prosciutto crudo)
∙ հալած պանիր → 3-4 ճ. գդալ
∙ կանաչ սոխ → ըստ ճաշակի
∙ սամիթ → ըստ ճաշակի
∙ բուսական յուղ → տապակելու համար
|
Ինչպես պատրաստել
Դդմիկի ծայրերը կտրել, լվանալ և կտրատել երկար բարակ շերտերով (1)։ Տապակել բուսական յուղի մեջ (2) և դնել հաստ անձեռոցիկի վրա, որպեսզի յուղը քամվի (3)։
Այդ ընթացքում լվանալ և մանր կտրատել կանաչ սոխն ու սամիթը (4) և հալած պանրի հետ լավ խառնել (5 - 6)։
Ապխտած միսը կտրատել դդմիկի շերտերի չափսով (7)։ Ապա վերցնել տապակած դդմիկի մեկ շերտ, վրան քսել մի քիչ հալած պանրի խառնուրդից (8), որից հետո վրան դնել մեկ կտոր ապխտած միս (9) և
զգուշորեն ոլորել (10)։ Վերջում բարակ կանաչ սոխով կապել (11)։ Մատուցել ցանկալի է պատրաստելուց 0,5-1 ժամ հետո (12)։
No comments:
Post a Comment