Thursday, February 28, 2013

Բլղուր պղպեղով, գազարով և լոլիկով



Բաղադրիչները՝
4 անձի համար

բլղուր 300 գ. 
գազար 2 հատ 
կանաչ պղպեղ 2 հատ 
լոլիկ 2 հատ 
բուսական յուղ (ցանկալի է ձիթապտղի) 2 ճ.գդալ 
գլուխ սոխ 0,5 հատ
սխտոր 1 պճեղ
աղ ըստ ճաշակի  
կարմիր պղպեղ (աղացած) 1 թ. գդալ 
օրեգան ըստ ճաշակի
բազիլիկ (կանաչ ռեհան) մի քանի տերև

Ինչպես պատրաստել

1
2
3

Բլղուրը մաքրել, լվանալ, դնել հերմետիկ փակվող ամանի մեջ, վրան լցնել այնքան եռացրած ջուր, որ այն ծածկի և 2 մատ բարձր լինի բլղուրի մակերևույթից և ամանը կափարիչով փակել (1)։ Մոտ կես ժամից ջուրն ամբողջովին կներծծվի բլղուրի մեջ։ Գազարը, կանաչ պղպեղն ու լոլիկը մաքրել և լվանալ (2)։ Գազարն ու պղպեղը կտրատել մանր քառակուսիներով (3)։


4
5
6

Սոխը մանր կտրատել, սխտորի պճեղը բաժանել 2 մասի (4)։ Լայն թավայի մեջ տաքացնել բուսական յուղը (5), ավելացնել մանր կտրատած սոխն ու սխտորը և մի երկու րոպե տապակել (6)։


7
8
9

Ավելացնել գազարն ու կանաչ պղպեղը և շարունակել տապակել 10 -15 րոպե՝ այնպես, որ մի քիչ եփվեն, բայց մնան խրթխրթան (7)։ Այդ ընթացքում մանր քառակուսիներով կտրատել նաև լոլիկը (8) (Ես օգտագործել եմ 100 գ. փոքր լոլիկներ, որի փոխարեն կարելի է օգտագործել 2 հատ միջին չափսի լոլիկ)։ Երբ գազարն ու պղպեղը պատրաստ լինեն, թավայից հանել սխտորի պճեղները, ավելացնել մանր կտրատած լոլիկը (9)։


10
11
12

Այնուհետև ավելացնել կարմիր պղպեղը, օրեգանը, բազիլիկն ու համեմել աղով (10)։ Ստացված զանգվածը լավ խառնել (11), ապա ավելացնել բլղուրը, թողնել 2-3 րոպե կրակին, հանել կրակից, կրկին համեմել աղով (12)։


13

Մատուցել կարելի է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում (13)։



No comments:

Post a Comment