Tuesday, March 26, 2013

Պանցանելլա




Բաղադրիչները՝
4 անձի համար

լոլիկ 500 գ. 
հաց 3-4 կտոր, բուխանկա 
գլուխ սոխ 1 հատ, կարմիր 
ձիթապտուղ 100 գ. առանց կորիզի 
քացախ 1 ճ. գդալ 
ձիթապտղի յուղ 3-4 ճ. գդալ 
օրեգան ըստ ճաշակի 
բազիլիկ (կանաչ ռեհան) մի քանի տերև 
աղ ըստ ճաշակի 

Ինչպես պատրաստել

1
2
3

Հացի կտորները տեղադրել վառարանի թավայի վրա և դնել 160 աստիճան տաքությամբ ջեռոցում, որպեսզի չորանան և մի փոքր կարմրեն (1)։ Թողնել մոտ 6-8 րոպե մի կողմը, և նույնքան մյուս կողմը։ Այնուհետև կտրատել մանր քառակուսիներով (2)։ Սոխը լուսնաձև կտրատել (3)։


4
5
6

Մեկ ճ. գդալ քացախը խառնել կես բաժակ ջրին և կտրատած սոխը լցնել մեջը, թողնել 3-4 րոպե (4)։ Այդ ընթացքում լոլիկը լվանալ և շերտերով կտրատել (5)։ Այնուհետև լոլիկին ավելացնել քացախաջրից քամած սոխը, ձիթապտուղը (6)


7
8
9

օրեգանը և համեմել աղով (7)։ Ապա ավելացնել քառակուսիներով կտրատած հացը, ձիթապտղի յուղը (8) և բազիլիկը և լավ խառնել (9)։


10

Թողնել 5-10 րոպե, ապա կարող եք մատուցել (10)։



Խորհուրդներ

Քանի որ հացը լոլիկի ջրից նորից փափկում է, այս աղցանը ցանկալի է պատրաստել ուտելուց մի քանի րոպե առաջ։

Թարմ հացի փոխարեն կարելի է օգտագործել նաև սուխարիկներ։ Այդ դեպքում ջեռոց դնելու անհրաժեշտություն չի լինի ։




No comments:

Post a Comment