Thursday, May 9, 2013

Պաստայով աղցան




Բաղադրիչները՝
6/8 անձի համար


պաստա 500 գ. 
լոլիկ 300 գ. 
մոցառելլա պանիր 300 գ. 
թունաձուկ 150 գ. 
ձիթապտուղ 100 գ. 
եգիպտացորեն 100 գ. 
բազիլիկ (կանաչ ռեհան) մի քանի տերև 
ձիթապտղի յուղ 5 ճ. գդալ 
աղ պաստան խաշելու համար 

Ինչպես պատրաստել

1
2
3

Խորը կաթսայի մեջ մեծ քանակությամբ ջուր եռացնել, աղ ավելացնել և պաստան խաշել (1)։ Պատրաստ լինելուց հետո պաստան քամել (2), լցնել մեկ այլ խորը ամանի մեջ, ավելացնել 2 ճ. գդալ ձիթապտղի յուղից (3), խառնել և թողնել առնվազն 1 ժամ, որ լավ սառչի:


4
5
6

Այնուհետև մանր քառակուսիներով կտրատել լոլիկն ու մոցառելլան (4-5) և լցնել պաստայի վրա։ Ապա ավելացնել թունաձուկը (6),


7
8
9

ձիթապտուղը, եգիպտացորենը (7), բազիլիկի տերևները և մնացած ձիթապտղի յուղն (8) ու լավ խառնել (9)։ Ցանկության դեպքում համեմել նաև սև պղպեղով։ Պահել սառնարանում առնվազն 2 ժամ, որից հետո կարող եք մատուցել։ Մատուցել սառը վիճակում։


Հետաքրքիր ինֆորմացիա

Պաստայով աղցանը ամռան ամիսներին Իտալիայում ամենաշատ պատրաստվող կերակրատեսակներից մեկն է։ Քանի որ մատուցվում է սառը վիճակում, այս աղցանը հիմնականում պատրաստում են մեկ օր առաջ, ինչպես նաև այն պատճառով, որ մեկ օր սառնարանում պահելուց հետո այն շատ ավելի համեղ է։



No comments:

Post a Comment