Wednesday, April 10, 2013

Կաննելլոնի սպանախով և կաթնաշոռով





Բեշամել, որի համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝
 կաթ  300 մլ.
 կարագ  30 գ.
 ալյուր  30 գ.
 աղ  ըստ ճաշակի
 մշկընկույզ  ըստ ճաշակի
Բաղադրիչները՝
4 անձի համար


կաննելլոնի տեսակի պաստա 16 հատ 
սպանախ 600 գ. 
կաթնաշոռ 400 գ. 
աղ ըստ ճաշակի 
սև պղպեղ ըստ ճաշակի 
մըշկընկույզ ըստ ճաշակի

Պոմիդորի սոուս, որի համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝

պահածոյացված պոմիդոր 200 գ. (կամ 1 ճ. գդալ տոմատի մածուկ 1 բաժակ ջրով բացած)
ձիթապտղի յուղ 1-2 ճ. գդալ  
գլուխ սոխ 0,5 հատ 
աղ ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել պոմիդորի սոուսը

1
2
3

Փոքր կաթսայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը (1), ավելացնել մանր կտրատած սոխը և տապակել 1-2 րոպե՝ ուշադրություն դարձնելով, որ այն չայրվի (2)։ Այնուհետև ավելացնել պոմիդորը (կամ ջրով բացած տոմատի մածուկը) և միջին կրակի վրա եփել մոտ 15 րոպե, որպեսզի ստացվի թանձր սոուս (3)։


Ինչպես պատրաստել բեշամելը

4
5
6

Կաթսայի մեջ լցնել կարագը և դնել կրակի վրա (4)։ Հենց սկսի հալվել, ավելացնել նաև նախօրոք ցանցի միջով անցկացրած ալյուրը և անընդհատ խառնելով եփել 2-3 րոպե (5)։ Ավելացնել գոլ կաթը և շարունակել անընդհատ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան (6)։ 


7
8
9

Այնուհետև ավելացնել աղն (7) ու մշկընկույզը (8) և թույլ կրակի վրա եփել մինչ պնդանալը, մոտ 10-15 րոպե։ Եթե վերջում այնուամենայնիվ գնդիկներ առաջանան, կարող եք անցկացնել մաղի միջով (9)։


Ինչպես պատրաստել

10
11
12

Սպանախը լավ լվանալ, խաշել հնարավորինս քիչ աղաջրում (10) և լավ քամել (11)։ Ապա լցնել բլենդերի մեջ, ավելացնել կաթնաշոռը (12) և հարել, որպեսզի ստացվի միասեռ զանգված (13)։ Կարելի է նաև սպանախը մանր կտրատել և կաթնաշոռի հետ լավ խառնել ձեռքով։


13
14
15

Ստացված խառնուրդը տեղափոխել խորը ամանի մեջ, համեմել աղով, սև պղպեղով և մշկընկույզով և լավ խառնել (14)։ Ապա ստացված խառնուրդը լցնել կրեմի տոպրակի մեջ (15)


16
17
18

և հերթով լցոնել կաննելլոնիները (16)։ Վերցնել տապակը, հատակին լցնել բեշամելի կեսը (18) և


19
20
21

շարել կաննելլոնիները (19)։ Վրան լցնել պոմիդորի սւուսը և բեշամելի մնացած կեսն (20) ու տեղադրել նախօրոք մինչև 200 աստիճան վառարանում։ Եփել 25-30 րոպե (21)։ Մատուցել տաք վիճակում։



No comments:

Post a Comment