Monday, April 29, 2013

Իտալական կարկանդակ (Crostata)





Կրեմի համար
 կաթ  400 մլ.
 ձու  4 դեղնուց
 շաքարավազ  100 գ.
 ալյուր  2 ճ. գդալ
 վանիլին  1 տուփ
Բաղադրիչները՝

Խմորի համար
կարագ 125 գ. 
շաքարավազ 100 գ. 
ձու 1 հատ + 1 դեղնուց 
ալյուր 250 գ. 
աղ մի պտղունց 
վանիլին 1 տուփ

Զարդարելու համար

Հատապտուղներ (կամ ձեր նախընտրած մրգերը)

Ինչպես պատրաստել խմորը

1
2
3

Կարագը կտրատել մանր քառակուսիներով, լցնել խորը ամանի մեջ (1) և մի քանի վայրկյան հարել միքսեռով։ Ավելացնել շաքարավազը (2) և կրկին մի երկու րոպե հարել, որպեսզի մի փոքր ձուլվեն, որից հետո ավելացնել նաև ձուն՝ շարունակելով հարել ևս մի քանի վայրկյան (3)։


4
5
6

Սեղանին լցնել մաղի միջով անցկացրած ալյուրը, մի պտղունց աղն ու վանիլինը և կարագի ու շաքարավազի խառնուրդը շուռ տալ վրան (4)։ Արագ հունցել ձեռքերով, մինչև ստացվի միասեռ չկպչող զանգված (5), որից հետո փաթաթել պլյոնկայով (6) ու դնել սառնարանում մոտ 1 ժամով։


7
8
9

Հանել սառնարանից, գրտնակով բացել մոտ 0,5 սմ. հաստության խմոր (7-8)։ Վերցնել նախապես մի փոքր կարագով ու մի քիչ ալյուրով պատած կաղապարը (9-10),


10
11
12

և խմորը զգուշությամբ տեղափոխել կաղապարի մեջ։ Խմորի ավելորդ մասերը կտրել, պատառաքաղով շատ թեթև սեղմել խմորի ամբողջ մակերեսի վրա (11)։ Այնուհետև ծածկել թխելու համար նախատեսված թղթով (12),


13
14

վրան լցնել լոբի կամ սիսեռ (13) (սա արվում է նրա համար, որ խմորը չբարձրանա) և թխել նախապես մինչև 180 աստիճան տաքացրած վառարանում մոտ 30-35 րոպե (14)։ Հանել վառարանից, թողնել առնվազն մեկ ժամ, որպեսզի լավ սառչի, որից հետո կարող եք հանել կաղապարից։


Ինչպես պատրաստել կրեմը

15
16
17

Կաթը լցնել խորը կաթսայի մեջ, ավելացնել վանիլինը և դնել կրակին, մինչև սկսի եռալ։ Ամանի մեջ ձվի դեղնուցները մի թեթև կոտրել, ավելացնել շաքարավազը և լավ խառնել (15)։ Ապա մաղի միջով ավելացնել նաև ալյուրը (16) և կրկին խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված (17)։


18
19
20

Այնուհետև անընդհատ խառնելով ավելացնել եռացող կաթը (18)։ Սկզբում ավելացնել 2-3 ճ. գդալ, որպեսզի ձուն չեփվի կաթի տաքությունից, որից հետո նոր մնացածը։ Ամբողջը լավ խառնել, նորից լցնել կաթսայի մեջ և դնել կրակին (19)։ Եփել 1-2 րոպե, որպեսզի պնդանա (20), որից հետո հանել կրակի վրայից և թողնել, որ սառչի։


21
22
23

Ապա լցնել խմորի մեջ (21) և զարդարել հատապտուղներով (22-23) կամ ձեր նախընտրած մրգերի մանր կտորներով։ Պահել սառնարանում առնվազն 2 ժամ, որից հետո կարող եք մատուցել։





No comments:

Post a Comment