Tuesday, March 19, 2013

Սպագետտի ալլ'Ամատրիչանա (Spaghetti all'amatriciana)




Բաղադրիչները՝
4 անձի համար

սպագետտի 350 գ. 
բեկոն 100 գ. 
լոլիկ 250 գ. (պահածոյացված) 
պղպեղ 1 հատ փոքր, կծու 
սպիտակ գինի ¼ բաժակ 
ձիթապտղի յուղ 1 ճ. գդալ 
սև պղպեղ ըստ ճաշակի 

Ինչպես պատրաստել

1
2
3

Բեկոնը կտրատել երկար բարակ շերտերով (1)։ Թավայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը (2), ավելացնել բեկոնը և տապակել այնքան ժամանակ, մինչև բեկոնը գույնը փոխի (3)։


4
5
6

Այդ ընթացքում մանրացնել նաև կծու պղպղեղը (4) և ավելացնել թավայի պարունակությանը (5)։ Այնուհետև ավելացնել գինին (6), և շարունակել եփել մինչև գինու ամբողջովին գոլորշիանալը։


7
8
9

Գինու գոլորշիանալուց հետո համեմել սև պղպեղով, ավելացնել լոլիկը (7) և եփել ևս 10 րոպե (8)։ Մեկ այլ խորը կաթսայի մեջ մեծ քանակությամբ ջուր եռացնել, աղ ավեացնել և եփել սպագետտին (9)։


10
11

Սպագետտին եփելուց հետո այն քամել  և խառնել պատրաստած սոուսին (10)։ Մատուցել անմիջապես, տաք վիճակում (11)։



Խորհուրդներ

Սպագետտին, և ընդհանրապես ցանկացած այլ տեսակի պաստա եփելիս, միշտ ավելացրեք պաստան լավ եռացող ջրին։ Դա կօգնի, որպեսզի պաստան չկոտրտվի և պահպանի իր տեսքը։

Բեկոնով սոուսը եփելիս սովորաբար հարկ չի լինում աղ ավելացնել, քանի որ բեկոնն արդեն իսկ շատ աղի է։ Համենայն դեպս, պատրաստ լինելուց հետո կարող եք համտեսել և անհրաժեշտության դեպքում համեմել աղով։




No comments:

Post a Comment