Tuesday, May 28, 2013

Պաստա բեկոնով և դդմիկով




Բաղադրիչները՝
4 անձի համար


պաստա 320 գ. 
դդմիկ 2 հատ 
բեկոն 100 գ. 
գլուխ սոխ կես հատ 
ձիթապտղի յուղ 2 ճ. գդալ 
հալած պանիր 1-2 ճ. գդալ 

Ինչպես պատրաստել

1
2

Դդմիկները լվանալ, ծայրերը կտրել և լուսնաձև կտրատել (1)։ Բեկոնը կտրել երկար շերտերով կամ մանր քառակուսիներով (2)։ Սոխը մանր կտրատել։


3
4

Թավայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, ավելացնել մանր կտրատած սոխն ու բեկոնը (3) և մի քանի րոպե տապակել, մինչև բեկոնն ամբողջությամբ գույնը փոխի (4)։


5
6

Այնուհետև թավայի պարունակությանն ավելացնել նաև դդմիկները (5), փակել կափարիչը և շարունակել եփել թույլ կրակի վրա մոտ 10-15 րոպե, ուշադրություն դարձնելով, որ դդմիկները պահպանեն իրենց տեսքը։ Այդ ընթացքում խորը կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ ավելացնել և պաստան խաշել (6)։


7
8

Երբ դդմիկները պատրաստ լինեն, ավելացնել հալած պանիրը (7) և կես շերեփ պաստայի ջրից (8) և զգուշորեն խառնել։


9
10

Պաստան պատրաստ լինելուց հետո այն քամել, ավելացնել թավայի պարունակությանը (9) և լավ խառնել (10)։ Մատուցել անմիջապես, տաք վիճակում։



No comments:

Post a Comment