| Բաղադրիչները՝
4 էսկալոպի համար
∙ հավի կրծքամիս → 350 գ. (լանգետանման կտրած՝ 4 կտոր)
∙ լիմոն → 1 հատ մեծ
∙ ալյուր → 4 ճ. գդալ
∙ ջուր → 0,5 բաժակ
∙ ձիթապտղի յուղ → 3 ճ. գդալ
∙ աղ → ըստ ճաշակի |
Ինչպես պատրաստել
Հավի կտորները լավ ծեծել, որպեսզի դառնան մոտ 0,5 սմ. հաստության (1)։ Ալյուրը լցնել լայն ափսեի մեջ և հավի կտորները լավ թաթախել ալյուրի մեջ (2-3)։ Ափսեի մեջ մնացած ալյուրից վերցնել 2 ճ. գդալ և կես բաժակ ջրով լավ խառնել։
Թավայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը (4) և ավելացնել հավի կտորները։ Մոտ 3-4 րոպե տապակել սկզբում մի կողմը (5), այնուհետև նույնքան ժամանակ նաև մյուս կողմը (6)՝ ուշադրություն դարձնելով, որ չայրվեն։
Այդ ընթացքում լիմոնից 2 շերտ կտրել, բաժանել 4 մասի (7), իսկ մնացածը քամել։ Պատրաստ լինելուց հետո հավի կտորները թավայից հանել, թավային ավելացնել լիմոնի հյութը (8), ապա ջրին խառնած ալյուրը (9)։
Ամբողջը անընդհատ խառնելով եփել 1-2 րոպե, որպեսզի ստացվի միասեռ զանգված (10), որից հետո ավելացնել լիմոնի կտորները (11)։ Ապա թավայի մեջ նորից տեղադրել հավի կտորները (12), համեմել աղով, փակել կափարիչը և միջին բարձրության կրակի վրա եփել մոտ 10 րոպե։ Մատուցել տաք վիճակում։
Խորհուրդներ
∙ Տնային պայմաններում հավը լանգետանման բարակ շերտերով կտրելը բավական դժվար է։ Այդ իսկ պատճառով, հավը գնելիս խնդրեք վաճառողին, որ այն կտրի լանգետի կտորներով՝ մոտ 1 սմ. հաստության շերտերով։
∙ Ցանկության դեպքում հավը կարող եք փոխարինել հնդկահավով։
No comments:
Post a Comment